Արցախի ճանապարհը փակ լինելու պատճառով 6 անչափահաս երեխաներ Շիրակի մարզում մնացել են առանց ծնողների…
Ընտանիքը պատերազմից հետո Արցախից է եկել Հայաստան, հաստատվել Շիրակի մարզի Մայիսյան գյուղում: Նրանց միակ եղբայրը՝ ընտանիքի ավագ երեխան, զոհվել է 44-օրյա պատերազմում: Մայրն ընտանիքին հասանելիք բնակարանի համար անհրաժեշտ փաստաթղթերի համար մեկնել է Արցախ եւ հայտնի պատճառներով մոտ մեկ ամիս է՝ չի կարողանում հետ գալ իր երեխաների մոտ…
Ձմռան այս ցրտին երեխաները մնացել են առանց մայրական խնաքի: Մեծահասակները խնամում են փոքրերին, համայնքապետարանն էլ խնամակալ է տրամադրել, բայց տանը զգացվում է մոր կարիքը, երեխաները կարոտում են, մայրն էլ Արցախում է անհանգիստ, որ օր առաջ հասնի երեխաներին: Նրանք միմյանց հետ խոսում են տեսակապով:
Փոքրիկներին օրերս վառելափայտ է հասցրել «Շիրակ» կենտրոնի տնօրեն Վահան Թումասյանը: