ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 յունուարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Բայց մեր ժողովրդին հնարաւոր չէ ընկճել դժուարութիւններով: Ոչ մի շրջափակում, ոչ մի ճնշում, ոչ մի սպառնալիք ի զօրու չէ կոտրել արցախցու ոգին, կամքը, հայրենի հողում ապրելու վճռականութիւնը:
Այս մասին ֆեյսբութեան իր էջում գրել է Արցախի պետնախարար Ռուբէն Վարդանեանը․ «Մենք մեր պատմութեան մէջ շատ աւելի բարդ փուլեր ենք ունեցել: Մեր հայրենիքը նուաճել ցանկացողները եկել ու գնացել են, իսկ մենք հազարամեակներով ապրել ենք այս սուրբ հողի վրայ ու շարունակելու ենք ապրել:
Ցանկացած ծանր շրջան անցողիկ է, մնայուն են մեր արժէքները, մեր ժառանգութիւնը, մեր հաւատը:
Սիրելի՛ արցախցիներ, շնորհաւոր Սուրբ Ծնունդ:
Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ»: