Հայկական սփիւռքը հզօր գործոն է եւ կարող է ճեղքել. Լիլիթ Մակարեան

Հայկական սփիւռքը հզօր գործոն է եւ կարող է ճեղքել. Լիլիթ Մակարեան

Հայաստանի իշխանութիւններից սպասել որեւէ կտրուկ եւ վճռական քայլեր` Բերձորի միջանցքը բացելու հարցում, անյոյս է եւ ինքնախաբէութիւն` նախ մի քանի պատճառով։ Մասնաւորապէս, ՀՀ իշխանութիւնները ժամանակ ձգելու եւ ծանր իրավիճակից ելք գտնելու համար զանազան խոստումներով` իրենց խճճել են եւ յայտնուել աշխարհաքաղաքական հանգոյցի մէջ, որից օգտւում է թշնամին եւ նորանոր հարուածներ հասցնում։ Հայաստանը տկարացած է, իսկ բնակչութեան հիմնական մասն այնքան ապականուած է, այնքան անհայրենիք, այնքան անարժէք, այնքան անաստուած, որ լուռ սպասում է դէպքերի զարգացմանը, ողջ ներուժը զբաղեցնելով` էսօր էլ ուտենք֊խմենք, թուրքը իրո՞ք կը հասնի Երեւան, արդեօ՞ք կկորցնենք պետականութիւնը ցնորամիտ մտատանջումներով, իսկ որոշներն էլ արդէն հաշտուել են իրավիճակին, յանձնուել եւ իրենց պատկերացնում են թուրքի տիրապետութեան տակ։

Այս պարագայում Սփիւռքը հզօր գործոն է։ Աշխարհի անտարբերութիւնը ճեղքուեց, թուրքական ժխտողականութիւնը այդ ժամանակ կասեցուեց եւ մեր ազգային ողբերգութեանը յարգանքի տուրք մատուցուեց ASALA-ի, Հայոց ցեղասպանութեան արդարութեան մարտիկների (ՀՑԱՄ)… շնորհիւ. յիշեցնեմ Ֆրանսիայի նախագահ Ֆ. Միտէրանը յարգանքի տուրք մատուցեց եւ առաջին անգամ օգտագործեց <<Գենոցիդ>> տէրմինը, նոյնը` ԱՄՆ֊ի նախագահ Ռ. Ռեյգանը։ Աշխարհում այժմ այլ իրավիճակ է եւ ՀՑԱՄ֊ի, ASALA-ի գործողութիւնների կոչեր չեմ անելու, բայց Հայկական սփիւռքը անյապաղ պէտք է ոտքի կանգնի եւ կարող է ճեղքել թուրք֊թաթարական խարդաւանքն ու աշխարհաքաղաքական փակուղին։

Երեք երկրներում` Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիայ, խաղաղ բլոկադայի ենթարկեք պետական շէնքերը, դեսպանատները, միջազգային կազմակերպութիւնների գրասենեակները, կաթուածահար արեք երթեւեկութիւնը, համաշխարհային առաջադէմ հանրութիւնը, որն իր ձայնը բարձրացրել է 120 հազար հայերին, այդ թւում` 30 հազար երեխաներին հումանիտար աղէտի մատնելու փաստին, կմիանայ ձեզ։

Հայոց Վեհափառներ, պատրիարքներ, սփիւռքի աւանդական կուսակցութիւններ եւ հազարաւոր կազմակերպութիւններ ոտքի հանեք, դուք կարող եք:

 Լիլիթ Մակարեան

Պատմական գիտութիւնների թեկնածու, դոցենտ

Share