Սադիգովը Լաչինի հարցով ՄԱԿի յայտարարութեան ընդունումը տապալելու համար շնորհակալութիւն է յայտնել չորս երկրի

Սադիգովը Լաչինի հարցով ՄԱԿի յայտարարութեան ընդունումը տապալելու համար շնորհակալութիւն է յայտնել չորս երկրի

«ԵՄ-ում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիգովը շնորհակալութիւն է յայտնել Ալբանիային, Ռուսաստանին, ԱՄԷ-ին եւ Մեծ Բրիտանիային՝ Լաչինի միջանցքի հարցով ՄԱԿ ԱԽ-ի յայտարարութեան ընդունումը տապալելու համար։

«Այսօր Ֆրանսիան եւս մէկ ճակատամարտում պարտուեց Ադրբեջանին ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդում՝ տապալելով Լաչինի վերաբերեալ ՄԱԿ ԱԽ-ի կողմնակալ հայամէտ յայտարարութիւնը, որը սուր արձագանք առաջացրեց ՄԱԿ ԱԽ միւս անդամների կողմից: Շնորհակալութիւն Ալբանիային, Ռուսաստանին, ԱՄԷ-ին եւ Մեծ Բրիտանիային. Ադրբեջանցի դիւանագէտների հիանալի աշխատանք»,- Twitter-ի իր էջում գրել է Սադիգովը»։

Աղբիւր` Panorama.am

Share