Դեկտեմբերի 31-ին, ժամը՝ 20:00-ին Արցախի երտասարդները Երեւանի քաղաքապետարանի դիմացից նախաձեռնում են քայլերթ դէպի Եռաբլուր՝ 2023 թուականը ամենաարժանիների կողքին դիմաւորելու համար:
«Մեզ համար տօներ չկան, քանի դեռ դէպի տուն ճանապարհը փակ է»,- ասում են արցախցի երիտասարդները։
«Ամանորը ընտանեկան տօն է, իսկ Եռաբլուրում հանգչող հազարաւոր տղաները մեր բոլորիս մեծ ընտանիքի յաւէրժ անդամներն են:
Միանում եմ Արցախի երիտասարդների նախաձեռնութեանը: Դեկտեմբերի 31-ին՝ 20:00-ից Երեւանի քաղաքապետարանի դիմացից լուռ քայլերթով դէպի Եռաբլուր՝ Ամանորը դիմաւորելու ամենաարժանիների հետ»,- գրել է Արցախի Հանրապետութեան Մարդու իրաւունքների պաշտպան Գեղամ Ստեփանեանը, ով նոյնպէս Երեւանում է եւ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակ լինելու պատճառով չի կարողանում վերադառնալ Արցախ։
https://www.panorama.am/am/news/2022/12/30/արցախցի-երիտասարդներ/2776577#.Y6-Mo8Yhui4.gmail