Արցախի Հանրապետութեան պետական նախարար Ռուբէն Վարդանեանը դեկտեմբերի 29-ին հեղինակաւոր France 24 հեռուստաընկերութեան ուղիղ եթերում ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետեւանքով ստեղծուած իրավիճակը եւ խօսել շրջափակման պատճառների մասին: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Արցախի պետական նախարարի աշխատակազմից:
Ստորեւ ներկայացւում է հարցազրոյցն ամբողջութեամբ:
France 24 — Պարոն Վարդանեան, շնորհակալութիւն France 24-ում մէզ հետ լինելու համար։ Նախ եւ առաջ` կ’ուզէնայի Ձեզ տալ հետեւեալ հարցը՝ կը ներկայացնե՞ք, թէ այս շրջափակման պայմաններում ինչ վիճակ է ստեղծուել Արցախի Հանրապետութեան ժողովրդի համար։
Ռուբէն Վարդանեան– Նախ՝ ուզում եմ ողջունել բոլորին եւ շնորհակալութիւն յայտնել բոլոր ֆրանսիացիներին, ովքեր աջակցում են մէզ, ինչպէս նաեւ Ֆրանսիայի կառավարութեանը։ Մենք իսկապէս բարձր ենք գնահատում ձեր աջակցութիւնը: Իրականութիւնն այն է, որ 120 հազար մարդ ձմռանը չունի վառելիք, դեղորայք, սնունդ, ճանապարհը փակ է, ունենք բաժանուած ընտանիքներ, ունենք մի քանի հարիւր երեխաներ, որոնք մնացել են Հայաստանում առանց ծնողների, Արցախում երեխաներ ունենք՝ մնացած առանց ծնողների։ Մենք ունենք բազմաթիւ ոչ արցախցիներ, ովքեր այցելել են Արցախ, եւ հիմա նրանք նոյնպէս արգելափակուած են այստեղ։ Իրավիճակը բաւականին ծանր է, բայց այստեղ ապրող մարդիկ հաւատում են, որ դա մեծ պայքար է հանուն անկախութեան, եւ դրա համար էլ նրանք ուժեղ են մնում, ու, չնայած բոլոր մարտահրաւէրներին եւ բոլոր դժուարութիւններին, մենք համախմբուած ենք ու մէզ շատ ուժեղ ենք զգում։ Չնայած բոլոր ճնշումներին, որ փորձում է մէզ վրայ գործադրել Ադրբեջանը՝ մենք դիմակայում ենք եւ դառնում ենք աւելի ուժեղ այս շրջափակման պայմաններում։
France 24— Իսկ մարդիկ, ովքեր իրականացնում են այս բողոքի ակցիաները,նրանքակտիւիստնե՞րեն, որոնքբողոքումենտարածաշրջանումապօրինիհանքարդիւնաբերութեան դէմ. ի՞նչ եք կարծում այս մասին:
Ռուբէն Վարդանեան — Մենք այսօր կառավարութեան եւ հանքարդիւնաբերող ընկերութեան ղեկավարութեան հետ համատեղ յայտարարութիւն ենք տարածել, որ պատրաստ ենք ընդունել միջազգային էկոլոգիական փորձագէտների, որպէսզի գան եւ ստուգէն մեր հանքարդիւնաբերութիւնը: Կարծում ենք, որ այն աշխատում է լաւագոյն չափանիշներով, եւ մենք նաեւ ցանկանում ենք, որ ստուգէն ոչ միայն մեր, այլեւ ամբողջ տարածաշրջանում հանքարդիւնաբերութիւնը, եւ ստուգէն մասնագէտները, ոչ թէ ինչ-որ այսպէս կոչուած «էկոակտիւիստներ», որոնք, մենք բոլորս պարզեցինք, որ իրական բնապահպան չէն։ Նրանց մեծ մասը մարդիկ են, որոնք ծառայում են Ադրբեջանում յատուկ ծառայութիւններում։ Ի դէպ, եթէ Ֆրանսիայում մարդիկ հետաքրքրուէն եւ ստուգէն, թէ վերջին 10 տարում քանի անգամ են բնապահպանական ակցիաներ տեղի ունեցել Ադրբեջանում, մենք կզարմանանք, քանի որ այդ թիւը զրոյ է։ Այսպիսով, սա Ադրբեջանի կառավարութեան կողմից կազմակերպուած շոու է, եւ իրականում բնապահպանական շարժում չէ։
France 24— Կցանկանայի այժմ խօսել Ձեր անձնական պատմութեան մասին: Մինչեւ 2022 թուականի նոյեմբերին Արցախի պետնախարար դառնալը, Դուք Ռուսաստանի քաղաքացիութիւն ունէիք եւ ՌԴ քաղաքացիութեամբ գործարար էիք Ռուսաստանում։ Ուզում եմ Ձեզ հարցնել, թէ ի՞նչն է Ձեզ ստիպել Արցախում քաղաքականութեամբ զբաղուել եւ վերադառնալ, տեղափոխուել Ստեփանակերտ։
Ռուբէն Վարդանեան — Հայերն ապրում են աշխարհով մէկ։ Մենք ունենք մեծ սփիւռք Ռուսաստանում, Ֆրանսիայում, Ամերիկայում, շատ այլ երկրներում, եւ մենք բոլորս կապուած ենք Արցախի հետ։ Արցախը տուն է ողջ հայ ժողովրդի համար, քանի որ հաեօց այբուբենի ստեղծողը՝ Մեսրոպ Մաշտոցը, հայերէն տառերի ուսուցանումն սկսել է Արցախում, որը խորհրդանիշն է հայկական ժառանգութեան, հայկական մշակոյթի, հայկական ԴՆԹ-ի։ Դրա համար էլ բազմաթիւ նախագծեր ենք արել վերջին 20 տարուայ ընթացքում։ Իսկ 44-օրեայ պատերազմից յետոյ ես զգացի, որ սա Արցախում բնակուողների համար ամենադժուար ժամանակներից է, եւ հասկացայ, որ ուզում եմ լինել այն մարդկանց հետ, ովքեր իսկապէս մեծ ճնշման են ենթարկւում Ադրբեջանի կողմից։ Նրանք պէտք է զգան, որ իրենք մենակ չէն։ Մենք նոյնպէս Արցախում արմատներ ունենք, սակայն այլ վայրերում ենք ապրում, եւ ես հասկացայ, որ սա է հէնց ժամանակը պատասխանատու լինել ազգիդ, սեփական հայրենիքի համար եւ փորձել օգնել մարդկանց, ովքեր իսկապէս տառապում են ստեղծուած իրավիճակում:
France 24— Վերջերս մեղադրանքներ են հնչել, օրինակ՝ Հայաստանի որոշ ընդդիմադիր կուսակցութիւնների կողմից, թէ Ռուսաստանն իր խաղաղապահի դերը Լաչինի այս շրջանում բաւարար կերպով չի իրականացնում, չի կարողանում կատարել իր պարտականութիւններն այս տարածաշրջանի հանդէպ:Արդյօք համաձա՞յն եք այդ մտքի հետ։
Ռուբէն Վարդանեան — Գիտեք, ես շատ երկրներում հետեւել եմ խաղաղապահների աշխատանքին, օրինակ՝ ֆրանսիացիների, որոնք շատ անգամներ ուղարկուել են Աֆրիկայ, եւ մենք բոլորս գիտենք, որ դա սովորաբար ենթադրում է սահմանափակ թուով զինուորներ, սահմանափակ մանդատ եւ զէնք գործածելու սահմանափակ իրաւունքներ։ Ուստի, մի կողմից հասկանալի է ժողովրդի հիասթափութիւնը, բայց, միեւնոյն ժամանակ, մենք պէտք է գիտակցենք, որ առանց աւելի լայն մանդատի, առանց աւելի մեծ թուով զինուորների, առանց իրենց տանն ապրող եւ 35 տարի իրենց անկախութեան համար պայքարող հայերին պաշտպանելու աւելի յստակ իրաւունքների ապագայ չի լինի։ Ուստի, կարծում եմ, որ շրջափակումը ցոյց տուեց, որ թէ որտեղից պէտք է աւելի մեծ եւ ուժեղ մանդատ ստանալ՝ նաեւ ՄԱԿ-ից։
France 24— Մենք խօսում էինք Արցախի Հանրապետութեան պետնախարարի հետ։ Շնորհակալութիւն France 24-ում մէզ հետ լինելու համար։
Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանութիւններ։
«Արմենպրես»