Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ցաւակցել է Պելէի մահուան կապակցութեամբ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ցաւակցել է Պելէի մահուան կապակցութեամբ

82 տարեկանում կյանքից հեռացել է համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Պելէն։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Պելէն կարիերայի 21 տարիների ընթացքում անցկացրել է 1363 խաղ՝ դառնալով ռեկորդային 1281 գոլի հեղինակ։ Բրազիլիայի ազգային հաւաքականի կազմում Պելէն մասնակցել է 92 խաղի՝ դառնալով 77 գոլի հեղինակ։

Պելէն աշխարհի միակ ֆուտբոլիստն է, ով երեք անգամ դարձել է աշխարհի չեմպիոն՝ այդ տիտղոսը նուաճելով 1958, 1962 եւ 1970 թուականներին։

2000 թուականին Պելէն ՖԻՖԱ-ի կողմից ճանաչուել է դարի լաւագոյն ֆուտբոլիստ։

Վերջին տարիներին Պելէն պայքարում էր քաղցկեղի դէմ։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր ցաւակցութիւնն է յայտնել Ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն, ֆուտբոլի լեգենդ, բրազիլացի Պելէի մահուան կապակցութեամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՖՖ տարածած ցաւակցական ուղերձում  մասնաւորապէս նշուած է.

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր խորին ցաւակցութիւնն է յայտնում ողջ ֆուտբոլային աշխարհին այս անդառնալի կորստի կապակցութեամբ»:

Պելէն (իսկական անունը ՝ Էդսոն Արանտիս դու Նասիմենտոյ) 1956-1977 թուականներին հանդէս է եկել բրազիլական «Սանթոսի» եւ ամերիկեան «Նյու Եօրք Կոսմոսի» կազմում, «Սանթոսի» հետ դարձել Է Բրազիլիայի հնգակի գաւաթակիր, երկու անգամ նուաճել է Լիբերտադորեսի Գաւաթը եւ Միջմայրցամաքային գաւաթը ։ Նա գրանցուել Է Գինեսի ռեկորդների գրքում:

Share