Նիտեա Ռամանի յայտարարութիւնը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման կապակցութեամբ

Նիտեա Ռամանի յայտարարութիւնը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման կապակցութեամբ

Քալիֆորնիա-Սան Ֆէրնանդո Հովիտի Հայ Դատի Յանձնախումբը տեղեկազնում է, որ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Նիտեա Ռամանը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման կապակցութեամբ յայտարարութիւն է տարածել։ Խորհրդական Ռամանը ներկայացնում է Չորրորդ շրջանը, որտեղ բնակւում է Լոս Անջելես քաղաքի եւ Սան Ֆերնանդոյ հովտի հայկական խոշոր համայնքներից մէկը:

Խորհրդական Ռամանի յայտարարութիւնը նշում է՝

«Արդէն աւելի քան երկու շաբաթ է, ինչ Ադրբեջանը շրջափակել է Լաչինի միջանցքը՝ Հայաստանի Հանրապետութիւնը Արցախի Հանրապետութիւնը կապող միակ ճանապարհը։ Ազատ տեղաշարժի այս սահմանափակման պատճառով  հումանիտար ճգնաժամի շեմին են մօտ 120,000 էթնիկ հայեր, այդ թւում՝ 30,000 երեխաներ, ովքեր կանոնաւորապէս ապաւինում են սննդին, բժշկական օգնութեանը եւ գազին: Մի ծանր հիւանդ տղամարդ, ում բժշկական տեղափոխումը  արքիլուել է Հայաստան, մահացել է։ Ձմռան ամենածանր պահերին արցախցիները ստիպուած են լինում չափաբաժիններ տալ իրենց սնունդը եւ չունեն ջերմութեան հասանելիութիւն այն բանից յետոյ, երբ Ադրբեջանը դադարեցրել է գազի հիմնական մատակարարումը:

Սա մեկուսացուած միջադէպ չէ եւ արտացոլում է Ադրբեջանի համակարգուած քաղաքականութիւնը, որը բնիկ հայերին ստիպում է հեռանալ իրենց նախնիների հայրենիքից։ Ադրբեջանը շարունակում է ռազմական գործողութիւններ իրականացնել Արցախի եւ Հայաստանի դէմ, քանի դեռ միջազգային հանրութիւնը պատասխանատուութիւն չի կրում տարածաշրջանում միակ ծաղկող ժողովրդաւարութեան դէմ իր գործողութիւնների համար։ Մենք պատասխանատուութիւն ենք կրում ապահովելու այս խաղաղ ազգերի անվտանգութիւնը թշնամական հարեւաններից: Ես կոչ եմ անում Բայդենի վարչակազմին օգտագործել բոլոր առկայ դիւանագիտական գործիքները, ներառեալ ֆինանսական աջակցութիւնը դադարեցնելու միջոցը շրջափակումը դադարեցնելու համար»:

«Ցանկանում եմ շնորհակալութիւն յայտնել խորհրդական Ռամանին Արցախի հայ ժողովրդի հետ համերաշխութեան իր սկզբունքային յայտարարութեան համար», — նշել է Արևելեան Սան Ֆերնանդոյ հովտի համանախագահ դոկտոր Աւօ Պապեանը: «Քանի որ Ադրբեջանի կողմից Արցախի անօրինական շրջափակումն արդէն երրորդ շաբաթն է, կարեւոր է, որ մենք շարունակէնք ճնշում գործադրել Բայդենի վարչակազմի վրայ՝ Ադրբեջանին պատասխանատուութեան ենթարկելու համար շօշափելի գործողութիւններ ձեռնարկելու համար։ Մենք երախտապարտ ենք խորհրդի անդամ Ռամանի աջակցութեան համար եւ ակնկալում ենք շարունակել աշխատել նրա հետ»,- եզրափակեց Պապեանը:

Շրջափակման սահմանումից ի վեր Հայ Դատի Յանձնախումբը աշխատում է տեղական, նահանգային եւ դաշնային մակարդակով ընտրուած պաշտօնեաների հետ՝ ճնշում գործադրելու Բայդենի վարչակազմի վրայ, որպէսզի անյապաղ միջոցներ ձեռնարկուի Ադրբեջանին պատասխանատուութեան ենթարկելու համար: Խորհրդի անդամ Ռամանի յայտարարութիւնը հետեւում է տեղական այլ ղեկավարների, այդ թւում՝ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Ուգոյ Սոտոյ-Մարտինեզի, Գլենդելի քաղաքապետ Արդի Քասախեանի եւ Փասադէնայի քաղաքապետ Վիկտոր Գորդոյի վերջին կոչերին:

Բացի այդ, ԱՄՆ Կոնգրեսի տասնեակ անդամներ նոյնպէս յայտարարութիւններ են տարածել արցախահայութեան օգտին եւ կոչ են արել Բայդենի վարչակազմին անյապաղ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանին պատասխանատուութեան ենթարկելու համար, որոնց ամբողջական ցանկը կարող եք գտնել anca.org/blockade կայքում։ Իսկ անցեալ շաբաթ Կոնգրեսի ներկայացուցիչ Ադամ Շիֆը գլխաւորեց Կոնգրեսի ANCA-ի կողմից աջակցուող նամակը՝ կոչ անելով Բայդենի վարչակազմին օգտագործել իր տրամադրութեան տակ եղած բոլոր գործիքները՝ ստիպելու Ադրբեջանին վերացնել իր շրջափակումը, որը ստորագրել էին Կոնգրեսի 29 անդամներ:

ANCA-ն նաեւ վերջերս վարել է Կոնգրեսում Ադրբեջանի շրջափակման թեմայով մէկ ժամանոց ճեպազրոյց, որտեղ Կոնգրեսի հայկական յանձնախմբի համանախագահ, կոնգրէսական Ֆրենկ Փալոնը (D-NJ) եւ Կոնգրեսի աւելի քան 50 գրասենեակներ միացել են Արցախի մարդու իրաւունքների պաշտպան Գեղամ Ստեփանեանին, Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարեանին եւ Արցախի Հայ դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Գեւ Իսկաջեանին։

Share