ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ Պետէրբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտօնական գագաթնաժողովի շրջանակներում երկկողմ հանդիպումներ կը լինէն:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին յայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով այն հարցին՝ արդյօք Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինեանը եւ Իլհամ Ալիեւը եռակողմ հանդիպում նախատեսում են, թէ ոչ:
«Ո՛չ, եռակողմ հանդիպում չի լինի, սակայն երկկողմ շփումներ, իհարկէ, տեղի կ’ունենան այս ոչ պաշտօնական հանդիպման շրջանակներում», — ասել է Պեսկովը:
Կրեմլի ներկայացուցիչը յաւելել է, որ Վլադիմիր Պուտինը հանդիպումներ չի նախատեսում նաեւ Տաջիկստանի եւ Ղրղզստանի ղեկավարներ Էմոմալի Ռահմոնի եւ Սադիր Ժապարովի հետ:
Բացի Երեւանի եւ Բաքուի միջեւ միջնորդի դեր խաղալուց, Մոսկուան բազմիցս հանդէս է եկել նաեւ Բիշքեկի եւ Դուշանբէի միջեւ միջնորդի դերում: