ԱՄՆ-ն 60 մլն դոլարի օգնութիւն կը յատկացնի ՀՀ-ին եւ եւս 2 մլն դոլարի՝ Արցախին

ԱՄՆ-ն 60 մլն դոլարի օգնութիւն կը յատկացնի ՀՀ-ին եւ եւս 2 մլն դոլարի՝ Արցախին

ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի հարցերով յանձնաժողովի համանախագահ Ֆրենկ Փալոնը յայտնել է, որ Կոնգրեսը վաւերացրել է դաշնային ծախսէրի մասին օրինագիծը, որի համաձայն՝ 60 միլիոն դոլարի օգնութիւն կը յատկացուի Հայաստանին եւ եւս 2 միլիոն դոլար՝ Արցախին ականազերծման աշխատանքների համար։ 

Ֆրենկ Փալոնն այս մասին գրել է «Թուիթեր»ի մէջ:

«Ուրախ եմ, որ դաշնային ծախսէրի օրինագիծը ներառում է աննախադէպ 60 միլիոն դոլարի տնտեսական օգնութիւն Հայաստանին եւ 2 միլիոն դոլար՝ Արցախին ականազերծման աշխատանքների համար։ Սա կօգնի Հայաստանին ամրապնդել իր տնտեսական զարգացումը, էներգէտիկ անկախութիւնը եւ օրէնքի գերակայութիւնը»,- գրել է նա:

Share