Շրջափակուած Արցախի մայրաքաղաքում այսօր վառել են տօնածառի լոյսերը

Շրջափակուած Արցախի մայրաքաղաքում այսօր վառել են տօնածառի լոյսերը

Ստեփանակերտի քաղաքապետարանի նախաձեռնութեամբ այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Ստեփան Շահումեանի անուան օղակաձեւ պուրակում տեղի է ունեցել տօնածառի լոյերը վառելու արարողութիւն։

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ չնայած Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակ եւ 13 օր շրջափակման մէջ լինելուն, Ստեփանակերտում երեխաների մասնակցութեամբ տեղի է ունեցել համերգային ծրագիր, որի մասնակիցները նաեւ հայկական քոչարի են պարել:

Մանուկներին ամանորեայ տրամադրութիւն պարգեւելու համար նրանց են այցելել մուլտֆիլմերի հերոսներ, Ձմեռ Պապն ու Ձիւնանուշը: Նրանք շնորհաւորել են ներկաներին՝ մաղթելով, որ 2023 թւականն արցախցիների համար լինի խաղաղութեան, բարէբերութեան, լիութեան, առատութեան ու արեւշատութեան տարի:

Ստեփանակերտի քաղաքապետարանի Մշակոյթի եւ երիտասարդութեան բաժնի վարիչ Տաթեւիկ Բալայեանի խօսքով՝ քաղաքապետարանի կողմից նախատեսւում է դեկտեմբերի 31-ի առաւօտեան մայրաքաղաքի երեխաներին նւէրներ բաժանել։

Share