Հայաստանի 2022 թուականի 10 լաւագոյն մարզիկները

Հայաստանի 2022 թուականի 10 լաւագոյն մարզիկները

Մարզական լրագրողների եւ ազգային թիմերի գլխաւոր մարզիչների քուէարկութեան արդիւնքում յայտնի են դարձել Հայաստանի 2022 թուականի «Տարուայ 10 լաւագոյն մարզիկների» անունները:

Դեկտեմբերի 21-ին կայացած քուէարկութեանը լրագրողներից մասնակցեցին սպորտային 15 թղթակից եւ ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչները:

Քուեարկութեան արդիւնքում ձեւաւորուել է հետեւեալ տասնեակը՝ ըստ այբբենական կարգի՝

Արթուր Ալեքսանեան` (ըմբշամարտ, աշխարհի առաջնութեան չեմպիոն)

Մալխաս Ամոյեան` (ըմբշամարտ, Եւրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնութեան 3-րդ տեղ)

Հովհաննես Բաչկով` (բռնցքամարտ, Եւրոպայի չեմպիոն)

Սամուել Գասպարեան` (ծանրամարտ, աշխարհի առաջնութեան 3-րդ տեղ, Եւրոպայի առաջնութեան փոխչեմպիոն)

Արթուր Դաւթեան` (մարմնամարզիկ, աշխարհի չեմպիոն, Եւրոպայի փոխչեմպիոն)

Վարազդատ Լալայան` (ծանրամարտ, աշխարհի առաջնութիւն 3-րդ տեղ, Եւրոպայի փոխչեմպիոն)

Արսէն Յարութիւնեան` (ըմբշամարտ, աշխարհի առաջնութեան 3-րդ տեղ, Եւրոպայի առաջնութեան չեմպիոն)

Անի Յովսեփեան` (բռնցքամարտիկ, Եւրոպայի չեմպիոն)

Յարութիւն Մերդինեան` (մարմնամարզութիւն, աշխարհի առաջնութեան 3-րդ տեղ, Եւրոպայի առաջնութեան չեմպիոն)

Լիլիթ Մկրտչեան (հրաձիգ, Եւրոպայի առաջնութեան չեմպիոն, աշխարհի առաջնութեան 3-րդ տեղ)

Հայաստանի 10 լաւագոյն մարզիչները կառավարութեան կողմից կը ստանան 5 միլիոն դրամ պարգեւավճար:

ԱՐՄԵՆՊՐԵՍ

Share