ՀՅԴ ԳՄ «Սիմոն Վրացեան» կենտրոնում տեղի ունեցաւ ընդդիմադիր քաղաքական ուժերի խորհրդակցութիւն
Այսօր, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի նախաձեռնութեամբ, Ս. Վրացեան կենտրոնում տեղի ունեցաւ ընդդիմադիր քաղաքական ուժերի խորհրդակցութիւն:
Օրակարգում Հայաստանի եւ Արցախի հանրապետութիւններում ստեղծուած անվտանգային իրավիճակն էր, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու եւ Արցախի բլոկադայի հետեւանքով ստեղծուած հումանիտար եւ գոյաբանական սպառնալիքների դիմագրաւումը:
Խորհրդակցութեան մասնակից շուրջ երկու տասնեակ քաղաքական ուժերն իրենց գնահատականներում միակամ էին. ստեղծուած իրավիճակը իշխանութիւնների վարած արտաքին եւ ներքին ապազգային քաղաքականութեան հետեւանքն է, եւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի լիակատար իրացմամբ, համազգային համախմբման եւ ազգային -պետական արժեհամակարգով առաջնորդուող քաղաքական ղեկավարութեամբ է հնարաւոր կանխել Ադրբեջանի ցեղասպանական նկրտումները:
Հանդիպում-խորհրդակցութիւնները շարունակուելու են՝ առանցքում ունենալով միասնական քայլերի ձեւաւորման յանձնառութիւն:
21.12.2022.
ՀՅԴ ԳՄ Մամուլի դիւան