Արցախն ամբողջական շրջափակման մէջ

Արցախն ամբողջական շրջափակման մէջ

«Արդէն 10 օր է՝ Արցախն ամբողջական շրջափակման մէջ է: Դեկտեմբերի 12-ի առաւօտեան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրուակներով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի եւ արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը:

Ադրբեջանական գործողութիւնների հետեւանքով Արցախի 120 000 բնակչութիւնը, որից 30 000-ը երեխաներ են, յայտնուել է հումանիտար ճգնաժամի մէջ: 1100 քաղաքացի, որից 270-ը անչափահաս, ճանապարհի արգելափակման հետեւանքով տուն վերադառնալու հնարաւորութիւն չունի:

Արցախի բժշկական հաստատութիւնների վերակենդանացման բաժանմունքներում գտնուող աւելի քան երկու տասնեակ առողջական լուրջ խնդիրներ ունեցող հիւանդներ, որից 13-ը երեխաներ են, Հայաստան անյապաղ տեղափոխման կարիք ունեն:

350 հիւանդներ չէն կարողանում բուժում ստանալ Հայաստանում: Արցախում ժամանակաւորապէս դադարեցուել են բոլոր պլանային վիրահատութիւնները:

Հայաստանից ամէն օր 400 տօննայ սննդամթերք ու դեղորայք հնարաւոր չի լինում հասցնել Արցախ: Տրանսպորտային ամբողջական շրջափակումը սպառնում է սննդի, դեղորայքի եւ վառելիքի պակասով»,- ասուած է Արցախի տեղեկատուական շտաբ հաղորդագրութեան մէջ:

Share