Ի՞նչ օգնութիւն էր առաջարկում ՀԱՊԿ-ը Հայաստանին. Զասի պատասխանը

Ի՞նչ օգնութիւն էր առաջարկում ՀԱՊԿ-ը Հայաստանին. Զասի պատասխանը

Հայկական կողմը տեխնիկայի, սպառազինութեան եւ ռազմատեխնիկական գոյքի առաջնահերթ կարիքների մասին տուեալներ է փոխանցել ՀԱՊԿ–ին:

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանին օգնութիւն տրամադրելու որոշման նախագծում կար մի կէտ, որով նախատեսւում էր Հայաստանին ռազմատեխնիկական օգնութիւն ցուցաբերել։ Sputnik Արմենիայ մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում Մոսկուայ–Աստանայ–Բիշքեկ–Երեւան–Մինսկ տեսակապի միջոցով կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀԱՊԿ գլխաւոր քարտուղար Ստանիսլաւ Զասը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։

Զասին յիշեցրին, որ Հայաստանի արտգործնախարարը վերջերս յայտարարել էր, թէ Երեւանում ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ քննարկուող փաստաթղթերը ենթադրում էին նաեւ ռազմատեխնիկական օգնութիւն, եւ հարցրին` կարո՞ղ է արդյօք բացել փակագծերը:

«Մանրամասները չեմ կարող բացայայտել, քանի որ առաջարկուող օգնութեան մասին որոշման նախագիծը գաղտնի է։ Բայց ասեմ, որ իսկապէս եղել է կէտ, որը նախատեսում էր Հայաստանին ռազմատեխնիկական օգնութիւն տրամադրել։ Ցուցակ, իհարկէ, չկար, թէեւ հայկական կողմը ՀԱՊԿ–ին տուեալներ էր փոխանցել սպառազինութեան եւ ռազմական տեխնիկայի առաջնահերթ կարիքների մասին։ Իսկ տրամադրման պայմանները տարբեր էին՝ ինչ-որ բան` որպէս օգնութիւն, ինչ-որ բան` ներքին գներով»,–ասաց նա։

Դա, ըստ նրա, չի նշանակում, որ փաստաթղթի ստորագրման յաջորդ օրը ինքնաթիռներ կժամանէին Հայաստանի համար անհրաժեշտ ամէն ինչով։ Բայց դա հնարաւորութիւն կտար ՀԱՊԿ երկրների պաշտպանութեան նախարարութիւններին աշխատել այդ ցանկով եւ ռազմատեխնիկական օգնութիւն ցուցաբերել։

«Հուսով եմ` լրամշակումից յետոյ Հայաստանի համար նախատեսուած օգնութեան փաթեթը կ’ընդունուի». Զաս

Ստանիսլաւ Զասը նշեց, որ ՀԱՊԿ-ի գլխաւոր նպատակը կազմակերպութեան անդամ երկրների անվտանգութեան ապահւումն է, նրանց համախմբուածութեան բարձրացումը:

ՀԱՊԿ գլխաւոր քարտուղար Ստանիսլաւ Զասը յուսով է, որ լրամշակումից յետոյ ՀՀ–ի համար նախատեսուած օգնութեան փաթեթը կ’ընդունուի։ Նա այդ մասին ասաց Sputnik Արմենիայ մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում Մոսկուայ–Աստանայ–Բիշքեկ–Երեւան–Մինսկ տեսակապի միջոցով կայացած ասուլիսի ժամանակ։

Նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ գագաթնաժողւում Փաշինեանը յայտարարեց, որ չի ստորագրել «ՀԱՊԿ Հաւաքական անվտանգութեան խորհրդի հռչակագրի եւ Հայաստանի Հանրապետութեանը օժանդակութիւն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը, քանի որ այն բաւականաչափ վերջնական տեսքի չի բերուել։ ՀԱՊԿ–ի գլխաւոր քարտուղար Ստանիսլաւ Զասն աւելի ուշ ասաց, որ կազմակերպութեան կողմից որպէս օգնութիւն Հայաստանին առաջարկուել են եւ՛ քաղաքական-դիւանագիտական, եւ՛ ռազմական միջոցառումներ, այդ թւում՝ առաքելութեան ուղարկում հայ-ադրբեջանական սահման (որտեղ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը լայնածաւալ ագրեսիայ էր սկսել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ. խմբ.)։

«Յոյս ունեմ, որ լրամշակումից յետոյ 2 կարեւոր փաստաթղթերի փաթեթային լուծման կը հասնենք։ Խոսքը Հաւաքական անվտանգութեան խորհրդի` ՀՀ–ին օգնութիւն ցուցաբերելու վերաբերեալ որոշումն է եւ ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի յայտարարութիւնը` ի աջակցութիւն Հարաւային Կովկասում խաղաղութեան հասնելու ջանքերի»,–ասաց ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարը։

Զասը խօսեց նաեւ սեպտեմբերեան իրադարձութիւնների ժամանակ ՀԱՊԿ–ի օպերատիւութեան մասին։ Նա նշեց, որ սեպտեմբերի 13-ին թէժ մարտէր են եղել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին։ Նոյն օրը պետութիւնների ղեկավարները առցանց ձեւաչափով հաւաքուել են Հաւաքական անվտանգութեան խորհրդի նստաշրջան անցկացնելու համար, որպէսզի քննարկէն ստեղծուած իրավիճակը: Զասը յիշեցրեց, որ անմիջապէս որոշուել է Հայաստանում մոնիտորինգային առաքելութիւն իրականացնել։

Նա նշեց, որ մէկ օր անց ինքնաթիռն անձնակազմով վայրէջք է կատարել Երեւանում։ Յետագայ իրադարձութիւնները, ըստ Զասի, վկայում են, որ ՀԱՊԿ-ը կարող է արագ եւ արդիւնաւետ աշխատել։

Զասի խօսքով` առաքելութեան աշխատանքի արդիւնքում նախապատրաստուել է Հաւաքական անվտանգութեան խորհրդի «ՀՀ–ին օգնութիւն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» որոշման նախագիծը, որը քննարկուել է նոյեմբերի 23-ին Երեւանում կայացած Հաւաքական անվտանգութեան խորհրդի նստաշրջանում։

Ըստ նրա` ստեղծուած պայմաններում ՀԱՊԿ-ի գլխաւոր նպատակը կազմակերպութեան անդամ երկրների անվտանգութեան ապահւումն է, նրանց համախմբուածութեան բարձրացումը: Ընդ որում` այս առումով նախկինի պէս առաջնահերթ են քաղաքական-դիւանագիտական միջոցները։

Զասը յաւելեց, որ 2022-ը ՀԱՊԿ երկրների համար բարդ տարի էր, նախ` Ղազախստանի դէպքերը, յետոյ ՌԴ-ի յատուկ օպերացիան, իսկ սեպտեմբերին արդէն հայ–ադրբեջանական բախումներն էին, երբ 2 օրուայ մարտէրի հետեւանքով հարիւրաւոր մարդիկ զոհուեցին. «Մենք լուրջ մարտահրաւէրների բախուեցինք, որոնք պահանջում էին նորովի մօտենալ ստեղծուած իրավիճակին եւ օպերատիւ քայլեր ձեռնարկել»։

Նրա խօսքով` ՀԱՊԿ–ի պատմութեան մէջ առաջին անգամ նախորդ տարի ռեկորդային թուով նիստէր են գումարուել` մէկ տարում 5 նիստ։

Հայաստանի սահման դիտորդական առաքելութիւն ուղարկելու առաջարկն ուժի մէջ է. Զաս

ՀԱՊԿ առաքելութեան հիմնական նպատակը տեղէրում իրավիճակի ուսումնասիրութիւնն է։

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի սահման դիտորդական առաքելութիւն ուղարկելու ՀԱՊԿ առաջարկը մնում է ուժի մէջ։ Sputnik Արմենիայ մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում Մոսկուայ–Աստանայ–Բիշքեկ–Երեւան–Մինսկ տեսակապի միջոցով կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀԱՊԿ գլխաւոր քարտուղար Ստանիսլաւ Զասը։

«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ առաքելութեանը, ապա Հայաստանին օգնութիւն ցուցաբերելու այդ առաջարկներում կէտէրից մէկն էլ եղել է կազմակերպութեան առաքելութեանը հայ-ադրբեջանական սահման ուղարկելը»,– նշեց նա:

Այդ առաջարկում, Զասի խօսքով, շարադրուած էր այդ առաքելութեան մանդատը՝ կազմը, ժամկէտները (2 ամիս), խնդիրները։ Այդ առաքելութեան հիմնական նպատակը տեղէրում իրավիճակի ուսումնասիրութիւնն է, Հաւաքական անվտանգութեան խորհրդի արձագանքման վերաբերեալ համապատասխան առաջարկութիւնների օպերատիւ նախապատրաստումը։

«Եթէ Հայաստանն անհրաժեշտ համարի կամ որոշում կայացնի միջոցառումների այս ամբողջ փաթեթի (6 կէտ) կամ առանձին կէտէրի, այդ թւում ՝ առաքելութեան վերաբերեալ, ապա դա կարելի է կազմակերպել, ընդ որում ՝ բաւական օպերատիւ»,–ասաց նա։

Զասի խօսքով` դա օգտակար կը լինէր ստեղծուած իրավիճակում։

ՀԱՊԿ-ը չի ծրագրում երես թեքել Հայաստանից. Ստանիսլաւ Զաս

Զասը պատասխանեց հարցին, թէ ինչու ՀԱՊԿ զօրքերը Հայաստան չէն եկել` օգնելու դեօկուպացնել որոշ տարածքներ։

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. ՀԱՊԿ-ը չի ծրագրում երես թեքել Հայաստանից։ Մոսկուայ-Աստանայ-Բիշքեկ-Երեւան-Մինսկ տեսակամրջի ձեւաչափով Sputnik Արմենիայ մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀԱՊԿ գլխաւոր քարտուղար Ստանիսլաւ Զասը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։

«Մտադիր Է արդյօք ՀԱՊԿ-ն ինչ-որ կերպ հեռանալ Հայաստանից կամ երես թեքել։ Իհարկէ ոչ։ Այն քայլերը, որոնք մենք անցկացրել ենք այս տարի՝ երեք անգամ պետութիւնների ղեկավարները հաւաքուել են, քննարկել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը, հայ-ադրբեջանական սահման է ուղարկուել ՀԱՊԿ համապատասխան առաքելութիւնը։ Բացի այդ, մշակուել է Հայաստանին օգնութիւն ցուցաբերելու միջոցառումների փաթեթ»,–ասաց Զասը։

Նրա խօսքով` ստեղծուած իրավիճակում ՀԱՊԿ-ի կողմից բոլոր անհրաժեշտ քայլերն արուել են։

Զասը նշեց նաեւ, որ Հայաստանում իր գլխաւորած առաքելութեան աշխատանքի ընթացքում որոշ բարձրաստիճան պետական ծառայողներից հարցեր են հնչել այն մասին, թէ ինչու ՀԱՊԿ զօրքերը չէն ժամանել ՀՀ եւ «չէն օգնել մէզ ապաօկուպացնել տարածքները» եւ այլն։

Սակայն, ըստ նրա, անհրաժեշտ է հասկանալ նման քայլերի հնարաւոր հետեւանքները՝ ընդհուպ մինչեւ մի քանի պետութիւնների մասնակցութեամբ տարածաշրջանային պատերազմի սանձազերծումը։ Դրա համար էլ, նրա խօսքով, պետութիւնների ղեկավարներին առաջարկուած որոշումները եղել են ադեկուատ ու կշռադատուած։

Զասը շեշտեց` ՀԱՊԿ-ը երես չի թեքում Հայաստանի խնդիրներից, այլ հակառակը։

ՀԱՊԿ երկրների կենսալաբորատորիաների հարցը մտահոգում է կազմակերպութեան անդամներին. Զաս

Զասի խօսքով` կենսաբանական լաբորատորիաների թեմային անդրադառնալու հիմնական պատճառ դարձաւ կորոնաւիրուսի համաւարակը։

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան երկրների տարածքում կենսաբանական լաբորատորիաների գործունէութեան թեման մտահոգում է անդամ երկրներին։ Sputnik Արմենիայ մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում Մոսկուայ–Աստանայ–Բիշքեկ–Երեւան–Մինսկ տեսակապի միջոցով կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀԱՊԿ գլխաւոր քարտուղար Ստանիսլաւ Զասը։

«Այս թեման նոր չէ։ Ես դա չեմ թաքցնում, սա որոշակի զգուշաւորութիւն եւ մտավախութիւններ է առաջացնում մեր որոշ անդամ պետութիւնների մօտ։ Իհարկէ, այս թեման պէտք է քննարկի համակարգող խորհուրդը»,– ասաց Զասը։

Նրա խօսքով` կենսաբանական լաբորատորիաների թեմային անդրադառնալու հիմնական պատճառ դարձաւ կորոնաւիրուսի համաւարակը։

ՀԱՊԿ անդամ պետութիւններն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը։

Չի կարելի մարդասիրական աղէտ թոյլ տալ. Զասը՝ Լաչինի միջանցքի բացման կարեւորութեան մասին

ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի կարծիքով՝ անհրաժեշտ է մարդկանց ազատ տեղաշարժի հնարաւորութիւն տալ։

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Չի կարելի մարդասիրական աղէտ թոյլ տալ։ Մոսկուայ-Աստանայ-Բիշքեկ-Երեւան-Մինսկ տեսակամրջի ձեւաչափով Sputnik Արմենիայ մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀԱՊԿ գլխաւոր քարտուղար Ստանիսլաւ Զասը` մեկնաբանելով Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը։

Նշէնք, որ Զասին հարց յղեցին Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների հասցէին սադրանքների եւ ագրեսիւ գործողութիւնների մասին։

Ի պատասխան նա նշեց, որ առաքելութիւնը, որը կատարում են ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում, շատ կարեւոր է ողջ Կովկասեան տարածաշրջանի համար։ Զասի խօսքով` խաղաղապահներն այնտեղ շատ կարեւոր խնդիրներ են լուծում։

«Իհարկէ, պէտք է նշել այն բարդ պայմանները, որոնցում պէտք է լուծել այդ հարցերը` սրուած իրավիճակ, Լաչինի միջանցքի արգելափակումը։ Մեր կարծիքով, շատ կարեւոր է ազատ տեղաշարժի հնարաւորութիւն տալ մարդկանց, հումանիտար բեռներին, որպէսզի հասարակ քաղաքացիները զրկանքներ եւ դժուարութիւններ չունենան, առաւել եւս ինչ-որ հումանիտար աղէտ չլինի»,–- ասել է Զասը։

Նա յաւելել է, որ բոլոր կողմերը պէտք է օգնէն եւ շահագրգռուած լինէն խաղաղապահների գործունեութեամբ։

ՀԱՊԿ-ը չի նախատեսում աւելացնել խաղաղապահ ուժերի թիւը. Զաս

2022 թուականին նախատեսուած միջոցառումներից չէն կայացել միայն Ղրղզստանի վարժանքները։

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութիւնը (ՀԱՊԿ) չի նախատեսում աւելացնել խաղաղապահ ուժերի թիւը, սակայն անհրաժեշտութեան դէպքում կարող է արագօրէն մեծ խմբաւորում տեղակայել։ Այս մասին յայտարարել է ՀԱՊԿ գլխաւոր քարտուղար Ստանիսլաւ Զասը՝ 2022 թուականին կազմակերպութեան գործունէութեան արդիւնքների վերաբերեալ ամփոփիչ ասուլիսում։

«Խաղաղապահ ուժեր աւելացնելու պլաններ չկան, մենք կարծում ենք, որ ձեւաւորուած կազմը, որում մօտ 3800 մարդ կայ, բաւարար է: Միեւնոյն ժամանակ, մենք շատ լաւ հասկանում ենք, որ անհրաժեշտութեան դէպքում կարող ենք շատ արագ տեղակայել ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի մեծ խմբաւորում, դրա համար մենք ունենք այն ամէնը, ինչ պէտք է»,- ասել է նա։

Մեկնաբանելով Ղրղզստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի զօրավարժութիւնների յետաձգումը` Զասը պարզաբանել է, որ պատրաստւում են դրանք անցկացնել աւելի ուշ։ Նրա խօսքով` 2022 թուականին նախատեսուած իրադարձութիւններից միայն դրանք չէն կայացել` ղրղզական կողմի պահանջով։

«Այդ խնդրանքը պայմանաւորուած էր համապատասխան պայմանների բացակայութեան պատճառով։ Մենք դա կանենք, բայց մի փոքր ուշ»,- վստահեցրել է Զասը։

Թարգմանութիւն՝ Գայանէ Մանուկեան

Share