ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի ներկայացուցիչները հանդիպել են Արցախի Հանրապետութեան կառավարութեան ներկայացուցիչներին

ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի ներկայացուցիչները հանդիպել են Արցախի Հանրապետութեան կառավարութեան ներկայացուցիչներին

Արցախի նկատմամբ ադրբեջանական ցեղասպան քաղաքականութեան հերթական դրսեւորումների արդիւնքում ստեղծուած իրավիճակը քննարկելու եւ Արցախի հանդէպ միջազգային զօրակցութիւն ապահովելու համար 2022թ․ դեկտեմբերի 13-ի երեկոյեան, Հայաստանում Արցախի Հանրապետութեան մշտական ներկայացուցչութիւնում տեղի է ունեցել Արցախի Հանրապետութեան կառավարութեան եւ ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի ներկայացուցիչների հանդիպումը։

Արցախի Հանրապետութեան կառավարութեան ներկայացուցիչները ներկայացրել են ստեղծուած իրավիճակը, հումանիտար ճգնաժամի իրական վտանգը եւ ադրբեջանական՝ էթնիկ զտում եւ հայրենազրկում հետապնդող քաղաքականութեան վերջին դրսեւորումները։ ՀՅԴ Հայ դատի համակարգի ներկայացուցիչները տեղեկութիւններ են փոխանցել Հայ դատի աշխարհասփիւռ ցանցի կողմից ձեռնարկուած եւ նախատեսուող միջոցառումների, ինչպէս նաեւ գործունէութեան հիմնական ուղղութիւնների վերաբերեալ։

Երկուստեք կարեւորուել է ստեղծուած ծանր իրավիճակում համազգային ջանքերի կենտրոնացման եւ համատեղ աշխատանքով մեր ժողովրդի առջեւ ծառացած գոյութենական մարտահրաւէրի յաղթայարման կարեւորութիւնը։

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ
14.12.2022թ.

Share