Հայ Դատի Յանձնախումբը ԱՄՆ Կոնգրեսին կոչ է արել Արցախին 50 մլն դոլարի օգնութիւն յատկացնել

Հայ Դատի Յանձնախումբը ԱՄՆ Կոնգրեսին կոչ է արել Արցախին 50 մլն դոլարի օգնութիւն յատկացնել

Ամերիկայի Հայ դատի յանձնախումբը ԱՄՆ-ի օրէնսդիրներին կոչ է արել քննարկուող տարեվերջի ծախսէրի փաթեթում ընդգրկել  Արցախին 50 միլիոն դոլարի օգնութեան փաթեթ: Այս մասին յայտնում է Ամերիկայի Հայ Դատի Յանձնախմբի Վաշինգթոնի գրասենեակը:

Սենատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսին հասցէագրուած նամակում Ամերիկայի Հայ դատի յանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարեանը ամերիկահայ համայնքի եւ կոալիցիոն գործընկերների անունից շնորհակալութիւն է յայտնել նրան Կովկասում ԱՄՆ քաղաքականութեան վերաբերեալ վերջին լսումների համար:

Լսումների ընթացքում Բոբ Մենենդեսն անընդունելի էր անուանել Վաշինգտօնի ռազմական աջակցութիւնն Ադրբեջանին եւ արցախահայերին օգնութիւն չուղարկելը:

Սենատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Մենենդեսին ուղղուած նամակում նաեւ նշւում է հետեւեալը. «Ինչպէս ցաւալիօրէն երեւաց Ձեր լսումների ժամանակ, ԱՄՆ-ի ներկայիս ներգրաւուածութիւնը տարածաշրջանում ղեկավարւում է նաւթով հարուստ Ադրբեջանի կողմից՝ կոռումպացուած բռնապետութիւն, որին Բայդենի վարչակազմը թոյլ է տուել թելադրել ԱՄՆ-ի քաղաքականութիւնը»։

Կոնգրեսի հայկական յանձնախմբի հիմնադիր համանախագահ Ֆրենկ Փալոնին յղած նամակում Համբարեանը շեշտել է. «Ինչպէս գիտեք, Բայդենի վարչակազմը, ինչպէս եւ նախկինում Թրամփի վարչակազմն Ադրբեջանի ճնշման տակ Արցախին ԱՄՆ մարդասիրական օգնութիւնն արգելափակելու անխոհեմ եւ անպատասխանատու քաղաքականութիւն են վարել՝ չնայած այնտեղ դրա լուրջ կարիքին, ինչպէս նաեւ երկու կուսակցութիւնների լայն աջակցութեանը, որն այս օգնութեան ծրագիրը վայելում է Կոնգրեսի երկու պալատներում։ Արցախին ԱՄՆ-ի օգնութեան դէմ Ադրբեջանի ւէտոյի վերացումը Ամերիկայի Հայ դատի յանձնախմբի եւ մեր համայնքի եւ կոալիցիոն գործընկերների համար օրէնսդրական գերակայութիւն է»:

Սեպտեմբերին կոնգրէսական Փալոնը եւ Նեւադայի կոնգրէսական Դինայ Տիտուսը Կոնգրեսի աւելի քան 45 անդամների աջակցութեամբ դիմել էին ԱՄՆ պէտքարտուղար Էնթօնի Բլինքենին եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալութեան (USAID) ադմինիստրատոր Սամանթայ Փաուերին` կոչ անելով «անյապաղ քայլեր ձեռնարկել՝ յատկացնելով զգալի ռեսուրսներ» վտանգի տակ գտնուող Արցախի հայ բնակչութեանն աջակցելու համար:

Share