ՀՅԴ Բիւրոյի նախկին անդամ, ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի անդամ Մարիոյ Նալբանդեանը Սոցիալիստական Ինտէրնացիոնալի 26-րդ Կոնգրեսի կողմից վերընտրուեց որպէս կազմակերպութեան փոխնախագահ։
ՀՅ Դաշնակցութիւնը շարունակում է պահպանել մոլորակի խոշորագոյն կուսակցութիւնում փոխնախագահի պաշտօնը. այս մասին Մադրիդից յայտնում է ՀՅԴ պատուիրակութեան անդամ, ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու Գեւորգ Ղուկասեանը։