Հայ Մշակութային Հիմնարկութիւնը անցկացրեց իր տարեկան ժողովը եւ ընտրեց տնօրէնների խորհուրդ

Հայ Մշակութային Հիմնարկութիւնը անցկացրեց իր տարեկան ժողովը եւ ընտրեց տնօրէնների խորհուրդ

20 նոյեմբերի, 2022

Հայ Մշակութային Հիմնարկութեան (ՀՄՀ) տնօրէնների խորհրդի տարեկան ժողովը սկսեց Նոյեմբերի 20ին 211 West Chestnut Street, Glendale CA հասցէում գտնուող Գլենդելի Երիտասարդական Կենտրոնում: Ցաւօք, բազմաթիւ վկայագրուած պատգամաւորներին արգիլուեց մասնակցել ժողովին, ոմանց անվտանգութեան զինուած աշխատակիցները ուղեկցել են տարածքից դուրս:

Այնուամենայնիւ, հանդիպումը շարունակուել  եւ աւարտուել է Բըրբենքի Երիտասարդական Կենտրոնում, որը գտնւում է 75 E. Santa Anita, Burbank, CA հասցէում: Վկայագրուած պատգամաւորների մեծամասնութեան ներկայութեամբ տարեկան ժողովը քննարկել է հիմնարկութեան առաքելութիւնը, համայնքային գործունէութիւնը, ապագայ ծրագրերը եւ ամենակարեւորը նրա գործունէութեան թափանցիկութիւնը:

Վերջում ընտրուել է տնօրէնների նոր խորհուրդ, կազմուած հետևեալներից՝

Հովիկ Տիմէճեան
Րաֆֆի Կիւրիւնեան
Րաֆֆի Գույումճեան
Դոկտ. Միրէյ Համբարեան
Իրւբն. Նազելի Խոդաբախշ
Իրւբն. Դրօ Գրիգորեան,
Սի.Փի.Էյ. Թամար Սատորեան

Share