«alikonline.ir»- ՀՀ ԱԳ Նախարարի տեղակալ Մնացական Սաֆարեանի գլխաւորած պատւիրակութիւնն երէկ՝ նոյեմբերի 20-ին հանդիպել է ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանի հետ, հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը ողջունելով իր հիւրերին, բարձր է գնահատել երկկողմ յարաբերութիւնների ներկայ մակարդակը եւ աճի միտումը, մասնաւորապէս՝ Կապանում Իրանի Իսլ. Հանրապետութեան հիւպատոսութեան բացումը դրական քայլ է որակել՝ առեւտրափոխադրումների ծաւալների աճի ապահովման եւ տնտեսական յարաբերութիւնների զարգացման ուղղութեամբ:
ՀՀ ԱԳ Նախարարի տեղակալն եւս անդրադարձել է Կապանում Իրանի Իսլ. Հանրապետութեան գլխաւոր հիւպատոսութեան բացմանը եւ այն բեկումնային ու շրջադարձային քայլ է դիտարկել՝ երկկողմ յարաբերութիւնների զարգացման առումով:
Նա նաեւ բարձր է գնահատել Իրանի Իսլ. Հանրապետութեան դրսեւորած սկզբունքային եւ կառուցողական դիրքորոշումը՝ երկրների ինքնիշխանութեան պահպանման եւ տարածքային ամբողջականութեան պահպանման, ինչպէս նաեւ՝ սահմանների անփոփոխութեան վերաբերեալ: Ընդգծելով երկկողմ տնտեսական յարաբերութիւնների զարգացման ուղղութեամբ՝ ձեռք բերւած պայմանաւորւածութիւնների կատարմանը հետամուտ լինելու, ինչպէս նաեւ՝ երկկողմ տնտեսական կապերի ներուժի իրացման անհրաժեշտութիւնը: