«Վանայ ձայն» ռադիօկայանի «Հրատապ օրակարգ» հաղորդաշարի հիւրն է ՀՅԴ «Դրօշակ» պաշտօնաթերթի խմբագիր Արտաշես Շահբազեանը:
Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարուել «Դրօշակ»-ի պատմութեանը, առաքելութեանը, դիմագրաւած խնդիրներին, դերին, առանձնատակութիւններին:
««Դրօշակ»-ը պէտք է լինի ժամանակի հետ, պէտք է լինի անկեղծ, լինի պայքարի զինուոր եւ ճշմարտութիւնը փոխանցի հասարակութեանը: Այսօր էլ, չնայած որ Դրօշակ»ը մէկամսեայ պարբերականութեամբ է հրատարակւում, մեր նպատակն է՝ առաւելագոյնս օրուայ հեւքը, շունչը հաղորդել մեր ընթերցողին»,- նշել է Արտաշես Շահբազեանը:
Խմբագիրը խօսել է նաեւ «Դրօշակ»-ի գաղափարախօսական, դաստիարակչական, քաղաքական եւ ազգային-հասարակական նշանակութեան մասին:
Մանրամասները՝ տեսանիւթում
https://www.facebook.com/voiceofvan/videos/3382188322010946/