ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի կանանց առաջնութեան չեմպիոն Մարիամ Մկրտչեանը աշխարհի մինչեւ 18 տարեկանների առաջնութիւնը յաղթելուց յետոյ այժմ նաեւ ոսկէ մեդալակիր է դարձել Եւրոպայի նոյն տարիքայինների առաջնութիւնում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մկրտչեանն Անթալիայում ընթացող Եւրոպայի պատանեկան առաջնութեան նախավերջին՝ 8-րդ տուրում յաղթանակի է հասել իռլանդացի Տրիշայ Կանեամարալայի նկատմամբ եւ ժամանակից շուտ նուաճել Եւրոպայի չեմպիոնի տիտղոսը:
Վերջին տուրից առաջ Մարիամն իր միաւորների թիւը հասցրել է 7,5-ի եւ անհասանելի դարձել մրցակիցների համար։
Հայաստանի գործող չեմպիոն Մարիամ Մկրտչեանն այս տարի աւելի վաղ նուաճել էր նաեւ աշխարհի Մ18 տարեկանների չեմպիոնի կոչումը՝ յաղթելով բոլոր 11 պարտիաներում։