Կիպրոսում մեկնարկել են Իշխան Սաղաթելեանի հանդիպումները

Կիպրոսում մեկնարկել են Իշխան Սաղաթելեանի հանդիպումները

Կիպրոսում մակնարկել են ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանի հանդիպումները:

Այցը մեկնարկել է նախ կուսակցականների, ապա կիպրահայերի հետ հանդիպումներով: Իշխան Սաղաթելեանը ՀՄԸՄ-ՀԵՄ-ի կենտրոնում կարեւոր եւ հետաքրքիր հանդիպում է ունեցել Կիպրոսի կուսակցական ընկերների հետ, որից յետոյ Ազգային Առաջնորդարանի «Իւթիւճեան» սրահում կիպրահայերին ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական վիճակը, հայկական երկու պետութիւնների առջեւ ծառացած մարտահրաւէրները, «Դիմադրութիւն» շարժման ընթացքն ու խօսել Սփիւռքի անելիքների մասին։

Իշխան Սաղաթելեանը պատասխանել է Կիպրոսում բնակուող հայրենակիցների բազում հարցերին։ Լսել նրանց առաջարկներն ու Հայաստանի եւ Արցախի շուրջ ստեղծուած իրավիճակի մասին գնահատականները։

«Ամէն անգամ համոզւում եմ` մենք համահայկական հսկայական պոտենցիալ ունենք, որն այդպէս էլ մնում է չիրացուած: Այս ուղղութեամբ շատ աշխատանքներ ունենք իրականացնելու»,- նշել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը։

Share