Շաբաթ, Հոկտեմբեր 29-ին Գլենդելի «Բրէնդ Վիու Քոլէքշն» սրահում ՀՅԴ Արևմտեան ԱՄՆի Կենտրոնական Կոմիտէի կազմակերպութեամբ և յեղափոխական երգերի սիրուած երքիչ Գառնիկ Սարգսեանի մասնակցութեամբ տեղի ունեցաւ ազգային յեղափոխական երգերի ընթրիք երեկոյ:
Բացման խօսքով հանդէս եկաւ Լալա Երեմեանը, որը նախ ներկաներին հրաւիրեց մէկ րոպէ լռութեամբ յարգել յիշատակը մեր անմահ հերոսների և ապա յիշելով հայութեան և Հայաստանի ներկայ օրերի իրավիճակը կոչ արեց բոլորին որ դաս առնելով մեր պատմութեան օրինակներից հեռու մնան վհատումներից ու յուսահատութիւնից և շարունակեն պայքարը բահելու համար այն ինչ որ հնարաւոր է և առաջին հերթին Արցախի անվտանգութիւնն ու ազատութիւնը:
Օրուայ հանդիսավարն Հովիկ Սալիպան ևս իր հերթին հանդէս եկաւ այժմէական և յստակ պատգամով: Նա նախ մանրամասն ներկայացրեց թէ ինչպէս 44 օրեայ պատերազմին դաշնակցական կամաւորները իրենց յանձնուած դիրքերը մինչև վերջ պահելու կամք դրսեւորեցին և այդ ճանապարհին էլ զոհեցին իրենց կեանքը, ապա զուգահեռներ նկարագրելով մեր այսօրուայ պայմաններին եզրակացրեց, որ այսօր ևս իւրաքանչիւրս մեր առջև ունենք մեր յստակ դիրքերը որոնք պէտք է պաշտպանենք ամենայն զոհողութեան գնով, և ետ չնահանջենք, ուր էլ որ լինեն այդ դիրքերը, լինեն դրանք հայաստանի սահմաններում կամ սփիւռքեան մեր հայաշխարհում:
Ապա աւելի քան 400 ներկաների ծափողջոյնների ներքոյ բեմ բարձրացաւ յեղափոխական երգերի անզուգական մեկնաբան՝ Գառնիկ Սարգսեանը:
Նրա բացառիկ երգացանկով կատարումները ոգեւորեցին ներկաներին, որոնք իրենց հերթին սկսեցին նուիրատուութիւնների բացառիկ շարան յօգուտ համայնքի ազգային և կազմակերպական աշխատանքներին: Միջոցառումը ոչ միայն իր նիւթական նպատակները գերազանցեց այլ նաև ուխտի վերանորոգման ու ընկերական ջերմութեան խթան հանդիսացաւ բոլոր ներկաների համար:
Գառնիկ Սարգսեանը, որ մերթ ընդ մերթ իր երգերը համեմում էր ներկայ իրավիճակի մասին իր գնահատականներով ու մեկնաբանութիւններով հանդիսատեսներին քամուած պահեց մինչև կէսգիշերն անց 2 ժամ երբ ստիպուած բոլորը պէտք է թողնէին սրահը իրենց սրտում ապահելով օրուայ խորհուրդն ու պատգամը: